20 կարևոր խորհուրդներ՝միավորելու SEO-ն և PPS-ն էլեկտրոնային եղանակով առևտրի փայլուն արդյունք ստանալու համար

20 կարևոր խորհուրդներ՝միավորելու SEO-ն և PPS-ն էլեկտրոնային եղանակով առևտրի փայլուն արդյունք ստանալու համար

Պատրա՞ստ ես գրավել ավելի շատ հաճախորդներ և ունենալ ավելի մեծ վաճառք:

SEO-ի և PPS-ի վերաբերյալ այս խորհուրդները կօգնեն քեզ սկսել քո բիզնեսը էլեկտրոնային առևտրի առավելագույն հաջողությամբ այս ճգնաժամային տարվա մնացած ժամանահատվածում:

Covid-19 համաճարակը հասարակության բոլոր շրջաններում ստեղծեց անորոշության խորը զգացում:

Սա ուղղակիորեն ազդել է շուկայավարողների վրա, ովքեր պարտավոր են տիրապետել  վերջին տենդենցներին՝հաճախորդներ ներգրավելու համար:

SEO-ն և որոնումը շուկայավարողների համար եղել են միակ միջոցները՝պահպանելու առաջխաղացման տեմպը՝անկախ ամենօրյա խոչընդոտներից:

Մենք կարող ենք հետ նայել ու ընտրել այլընտրանքային հեռանկար այս հեղհեղուկ իրավիճակից դուրս գալու համար:

Համաճարակը արագացրել է թվային փոխակերպման(տրանսֆորմացիա) տենդենցները,որոնք արդեն իսկ շարժման մեջ էին անգամ մինչ կարանտինը:

Չնայած փոփոխությունների չափը ժամանակի ընթացքում առավել պարզ կլինի,այնուամենայնիվ մենք կարող ենք արդեն հստակ հասկանալ շարժման ուղղությունը:

Դա մեզ տալիս է ամուր հիմք ՝ ռազմավարություն մշակելու և օգտագործելու այն բոլոր հնարավորությունները, որոնք կստեղծվեն այժմ և ապագայում:

Նրանք,ովքեր կհամատեղեն այս լայն մտահորզոնները հաճախորդների իրատեսական պատկերացումների հետ,հիմք կդնեն հաջող արձակուրդային օրերի և հետագայի:

Այս հոդվածում մենք կպարզաբանենք երկու որոշիչ միտումները,որոնք շուկայավարողները պետք է այժմ իմանան՝նախքան վերլուծելը առցանց առևտրի փոփոխվող հոգեբանությունը:

Ահա վերջում այն օգտակար խորհուրդները,որոնք դու կարող ես օգտագործել SEO-ի և PPS-ի ոլորտում այս ճգնաժամային տարվա մնացած ժամանահատվածում  էլեկտրոնային առևտրի մեջ մեծ հաջողության հասնելու համար:

Երկու հիմնական տենդենցներ,որոնց մասին պետք է իմանան բոլոր նրանք,ովքեր զբաղվում են մանրածախ առևտրով

Նախ և առաջ՝ էլեկտրոնային առևտրի աճ:

Համատեքստում արժե կիսվել որոշակի վիճակագրությամբ,որը ցույց կտա՝ինչպիսի կտրուկ աճ է գրանցել էլեկտրոնային վաճառքը:

  • Հուլիսին ԱՄՆ-ում էլեկտրոնային վաճառքը աճել է 55%-ով նախորդ տարիների համեմատ հասնելով ռեկորդային 66,3 միլիարդ դոլարի ՝ըստ Adobe Digital Economic Index-ի:
  • Էլեկտրոնային առևտուրը ԱՄՆ-ում 2020թ.-ի առաջին քառորդում գրանցել է 15% աճ ընդհանուր մանրածախ առևտրի վաճառքների թվից և երկրորդ քառորդում՝30%  աճ:

Ըստ ԱՄՆ-ի առևտրի դեպարտամենտի՝դա տասնամյակների արդյունք է   ընդամենը մի քանի ամսում:

  • Ամազոնի վաճառքն աճել է մինչև 88,9 միլիարդ դոլար 2020 թվականի երկրորդ քառորդում,որը գերազանցում է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածին 40%-ով:

Ավանդական խանութների փակվելով՝էլեկտրոնային խանութները ղեկը վերցրին իրենց ձեռքը:

Այնուամենայնիվ, նախնական տվյալները ցույց են տալիս, որ վարքագծային այդպիսի փոփոխությունը, որ նկատվել է վերջերս,կբացի առցանց գնումների նոր ժամանակաշրջան,որտեղ վերջինս ավելի նախընտրլելի կլինի:

Ըստ Soft ware Advice-ի սպառողների 73%-ը,ովքեր համաճարակային շրջանից սկսած ավելի շատ գնումներ են կատարում էլեկտրոնային եղանակով,կշարունակեն այդպես նաև համաճարակի ավարտից հետո:

Ըստ Wunderman Thompson Commerce-ի՝սպառողների ընդամենը 16%-ն է կարծում, որ կվերադառնա  գնումներ կատարելու նախնական ձևին, իսկ      38% -ը հայտնում է, որ այժմ գնումներ կատարելու առցանց եղանակը ավելի հարմարավետ է:

Հարմարավետ,առանց պայմանագրի էլեկտրոնային առևտուրը իդեալական է այն շրջանում,երբ մարդիկ իրենց ժամանակը անցկացնում են տանը և ցանկանում են անվտանգ լինել:

Փաստացի,երբ մենք նայենք գալիք միտումներին,մենք կտեսնենք,որ ապրանքները՝կապված էլեկտրոնային առևտրի հետ(որը ես պարզել եմ BrightEdge  ուսումնասիրության մեջ),դասվում են վերականգնվող կատեգորիային:

Սա ներառում է այնպիսի ոլորտներ,ինչպիսիք են՝հագուստներ,նորածինների և հղիների համար նախատեսված ապրանքներ,ինչպես նաև գեղեցկությունը:

Արագացվող կատեգորիան տալիս է բացառիկ հնարավորություն(ներառյալ թվային մարկետինգը) ջանքեր գործադրել և առավելագույնս օգտագործել SEO-ի հնարավորությունները հենց հիմա:

Համաճարակն ամրապնդել է SEO- ի դերը՝ որպես կարևոր միջոց սպառողների և շուկաների համար:

Նման անկանխատեսելի պահին որոնումը կարող է իրատեսական ժամանակահատվածում պատկերացում տալ հաճախորդի վարքագծի վերաբերյալ:

Հենց հիմա ձեռնարկությունները (բրենդներ) ոչ միայն պետք է հասկանան թե ինչ են ուզում իրենց հաճախորդները,այլ նաև,թե ինչ են նրանք զգում:

Սա ուղղակիորեն կանդրադառնա նրանց որոշում կայացնելու վրա:

Որոնումը դուրս է գալիս է կտտոցների(click) կամ «հավանումների» շրջանակներից, քանի որ այն հետամուտ է լինում հաճախորդի իրական ցանկությանը:

SEO- ն նաև շահավետ ձև է՝ապահովելու հետևողական ներկայություն:

Երբ պահանջարկը դժվար է կանխատեսել, դժվար է հետամուտ լինել նաև վճարովի լրատվամիջոցներին:

Ավտոմատացված հայտերը կարող են օգնել, բայց բյուջեն սահմանափակ է:

Եթե ​​գործունեության հանկարծակի աճ կա, ապրանքանիշերը կարող են բացթողումներ ունենալ, եթե դրանք հիմնված չեն օրգանական որոնումներով հարցումների վրա:

Հիմա դա առավել հրատապ է:

IAB-ը հայտնում է, որ գովազդատուների 70%-ը հունիս ամսվա ընթացքում ճշգրտել կամ դադարեցրել է գովազդը:

SEO-ն մշտական ալիք է:

Ներդնելով ժամանակ և միջոցներ՝այժմ ներկան կառուցելու համար, մենք կստանանք շահաբաժիններ հետագա ամիսներին ու տարիներին:

Անշուշտ, մենք պարտավոր ենք էլ ավելի լավ իմանալ հաճախորդի նոր պահանջները՝նախքան մասնավոր փոփոխությունների վրա կենտրոնանալը, որոնք մենք պետք է իրականացնենք մարկետինգային ռազմավարության որոնումների միջոցով:

Նոր գնորդ տոներին

Պարզ է, որ սպառողները կշարունակեն առաջիկայում օգտվել էլեկտրոնային խանութներից և հոգածությամբ կվերաբերվեն հաճախորդներին՝ավելի շատ գնումներ ապահովելու համար:

Փաստացի, Rakuten Advertising-ը պարզեց,որ բրիտանացի գնորդների երեք քառորդը պլանավորում է այս տարի իրենց տոնական գնումների մեծ մասը կատարել առցանց:

Տոնական ժամանակահատվածի մոտենալու հետ մեկտեղ մանրածախ առևտրով զբաղվողները պետք է վերանայեն իրենց գործող պլանը սկսված Գոհաբանության տոնից(Thanksgiving) և Սև ուրբաթից մինչև Սուրբ Ծնունդ:

Այս պլանների շատ կետեր, իհարկե, ուժի մեջ են մնում, քանի որ այդ ժամանակաշրջանը,բնականաբար,ենթադրում է պահանջարկի մեծացում:

Որոնման արդյունքում կազմված պատկերացումները օգնում են մեզ հասկանալ սպառողի հոգեբանությունը `պատրաստվելու այդ  նոր պահանջին:

Էլեկտրոնային առևտուրը ծառայում է նաև այլ կարևոր գործառույթների, բացի հատուկ, միանգամյա գնումներից:

  • Այն տրամադրում է ակնթարթային տեղեկատվություն ապրանքների և ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև հաճախորդների կարծիքներ:
  • Այն թույլ է տալիս մարդկանց մնալ տանը խանութներ այցելեու փոխարեն:
  • Սպառողները կարող են գնումներ կատարել անգամ,երբ զբաղված են: Փաստորեն, Business Insider Intelligence-ը կանխատեսում է, որ մինչև 2020 թվականը բջջային էլեկտրոնային առևտուրը կկազմի ընդհանուր առցանց վաճառքի 54%-ը:
  • Նոր տեխնոլոգիաները,ինչպես տեսողական որոնումները,թույլ են տալիս սպառողներին որոնել պատկերներ,այլ ոչ թե տեքստ:

Ուստի մենք տեսնում ենք, որ էլեկտրոնային առևտուրը պարզապես անցում չէ արդեն գոյություն ունեցող  ֆիզիկական խանութից վեբ կայք:

Այժմ մարդիկ փորձում են գնումներ կատարելու նոր եղանակներ:

Ի դեպ, Think With Google-ի տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում 10-ից 3-ը վերջին մի քանի ամսվա ընթացքում գնումներ են կատարում նոր ընկերություններից:

Սա ենթադրում է պատրաստակամություն՝ փորձելու նոր առաջարկներ, եթե իհարկե,ընկերությունը կարողանա բավարարել սպառողի ներկայիս կարիքները:

Գինը, հասանելիությունը և բարձրորակ պատկերայնությունը նույնպես կպահպանեն իրենց կարևորությունը էլեկտրոնային առևտրով զբաղվող գնորդի փնտրտուքների ընթացքում:

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները՝ստորև ներկայացված են խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ օգտվել առցանց վաճառքի հնարավորություններից տարվա մնացած ժամանակահատվածում:

SEO և խորհուրդներ էլեկտրոնային առևտրի համար

1. Վերանայել տեղային որոնման ցուցակները

Պահպանե՛ք ձեր ապրանքները նոր  վիճակում և ընդգծե ՛ք ապրանքի առկայությունը:

Deloitte-ն բացահայտեց, որ ԱՄՆ սպառողների 59% -ը վերջերս ավելի շատ տեղական բիզնեսից է օգտավել, ուստի հարկ է նաև ստուգել, որ բոլոր հասցեների ու հեռախոսահամարների ճշգրտությունը, հատկապես եթե որոշ աշխատակիցներ աշխատում են տանից:

2. Վերլուծել որոնվող տենդենցները

Ուշադի՛ր եղեք ձեր ոլորտի որոնման ամենահայտնի հարցումներին:

Որոնումից վերցված իրական ժամանակի պատկերացումները կարող են ազդել էլեկտրոնային առևտրի արտադրանքի ծրագրերի և շուկայավարման հաղորդագրությունների վրա բոլոր ալիքներում:

Սա հիանալի եղանակ է SEO-ն կազմակերպության հաճախորդների ներգրավման ռազմավարության կենտրոնական դիրքում դնելը:

Իրատեսական ժամանակահատվածում կազմված պատկերացումները կարող են ազդել էլեկտրոնային խանութի ծրագրերի և շուկայավարման հաղորդագրությունների վրա բոլոր ալիքներում:

3. Մշակել նոր բովանդակություն

Հաճախորդների պահանջարկը փոխվում է, և ձեր մետա-նկարագրությունները թարմացնելը բավարար չեն լինի այս նոր շուկան բավարարելու համար:

Ստեղծեք նոր էջեր, որոնք կօգնեն աջակցել հաճախորդների որոշումներին և վստահեցնել, որ ձեր բիզնեսը հասկանում է իրենց իրավիճակը:

SEO- ն ամենալավ ալիքն է այս էջերի շարժը մեծացնելու համար առանց հսկայական գումարներ ծախսելու անհրաժեշտության:

4․ Վեբ կայքի վերլուծություն

SEO- ն շարունակում է մնալ մեծ թվով բիզնեսների ամենամեծ շարժիչը:

Նայեք, թե ինչպես են SEO- ի այցելուներն օգտագործում վեբ կայքը ՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու վարքագծային փոփոխությունների վերաբերյալ:

Ձեր կայքի ներքին որոնումներըը նույնպես մեծ ռեսուրսներ են:

Եթե սպառողները փնտրում են որոշակի ապրանքներ, ապա դա ցույց է տալիս,որ նրանք չեն կարողանում բավարար արագությամբ գտնել դա արդեն եղած փնտրման եղանակներով:

5․ Դիտարկենք որոնումը Google- ից այն կողմ

Ուղղահայաց որոնիչները, որոնք կենտրոնանում են որոշակի կատեգորիայի վրա, ինչպիսիք են՝ ճանապարհորդությունը կամ նորաձևությունը, դեռևս արժեքավոր են:

Նրանք ունեն առավելություն,շատ պարզ են հաճախորդի համար,բայց և հաճախ  մի փոքր ցածր մրցակցություն ունեն որոնման մարքեթինգային տարածքի համար: Արժե նաև տարբերակել տեսանյութ որոնելու համակարգերը և ցանկալի է ստեղծել հատուկ բովանդակություն՝ ընդգծելու ապրանքների օգուտները:

SEO-ի և PPS-ի սիներգիա

6. Պատրաստել գնումների համակցված ռազմավարություն

Այժմ, երբ անվճար ցուցակագրումները վերադարձվել են Google Shopping- ին, SEO- ն և PPC- ն ունեն միասին աշխատելու ավելի շատ եղանակներ:

Ցուցակագրումները հովանավորվում են Google Merchant Center-ի կողմից, ուստի լավ գաղափար է, որ վճարովի և օրգանական որոնման թիմերը միասին աշխատեն այս տարի տոնական գնումների ռազմավարության շուրջ:

 7. Որոնման պլանին ավելացնել տեսողական բովանդակություն

Դուք նկատե՞լ եք, որ Google- ը ավելի ու ավելի շատ տեսողական հարթակ է: Դրանից օգտվելով՝ շուկայագետները պետք է լինեն մի փոքր ավելի ստեղծագործ:

Պատկերներ և տեսանյութեր ավելացրե՛ք ձեր էլեկտրոնային առևտրի ծրագրային նյութերում և հետևողակա՛ն եղեք,ինչպես SEO-ին,այնպես էլ PPS-ին:

8.Ընտրեք ձեր գործելաոճը

Որոնման էջերի արդյունքները զգալիորեն փոխվում են հարցումների միջոցով՝ նույնիսկ անհատ օգտագործողների համար:

Ձեր PPC- ի բյուջեն գովազդի  կտտոցի համար շատ հեռու կգնա, հատկապես  պահանջված սեզոնի ընթացքում: Այն թիրախավորելու օգտագործե՛ք արժեքավոր  հարցումները, որտեղ վճարովի գովազդները գերակշռում են արդյունքներին:

Ինչ վերաբերում է SEO-յին, փնտրե՛ք որոնումները դասակարգելու հնարավորություններ, որոնք կապահովեն կտտոցների (click) բարձր ցուցանիշ:

Եղե՛ք ընտրողական և օգտագործե՛ք յուրաքանչյուր գործիք իր ողջ գործառույթներով ՝ լրացնելով այն մեկին,որը չի բավարարում:

9. Օգտագործեք PPC-ն ՝ բովանդակության ստուգման համար

Վճարովի որոնումը միշտ եղել է փորձարկման և սովորելու մասին, և ոչ ավելին, քան այսօր:

Փորձե՛ք ապրանքանիշի նկարագրությունների և պատկերների նոր մեթոդներ ՝ տեսնելու, թե որն է լավագույնը հաճապորդների համար, ապա օգտագործեք այս դասերը ձեր SEO ռեսուրսների համար:

10.Մեծացրե՛ք որոնելիս ձեզ գտնելու հավանականությունը

Այսօր մարդիկ շատ ավելի մեծ թվով առիթներ ունեն դիմելւ որոնիչներին, քան երբևէ:

Օրինակ ՝ նրանք օգտագործում են Google- ը ՝ գաղափարներ փնտրելու համար՝համար նախքան գնումներ կատարելը:

Այս տարի քննարկման փուլը կլինի առանցքային:

Կմշակվի հաճախորդներին ներգրավելու մի շարք միջոցներ՝հին շրջանակներից դուրս գալու և նոր պահանջարկները բավարարելու համար:

Այնուհետև կերևա, թե որտեղ պետք է հավասարակշռության մեջ պահել SEO-ն և PPS-ն:

11. Google- ը համատեղել Amazon- ի հետ

Էլեկտրոնային առևտրով զբաղվողների փնտրտուքները խիստ մասնատված են են, բայց մենք չենք կարող մերժել Amazon- ի գրավիտացիոն ձգողությունը:

Amazon-ի գովազդը գնալով բարդանում է, և շուտով կմիանա Walmart- ի բարելավված գովազդային պլատֆորմին:

Ծրագրավորե՛ք ձեր ծախսերը որոնողական համակարգերում և մանրածախ վաճառքներում և հետո արագորեն հարմարավե՛ք երբ հաշվեք վերադարձած գումարը յուաքանչյուր գործիքը օգտագործելուց հետո:

12. Օգտագործեք գովազդային ընդարձակման ձևերի մեծ մասը

Հաճախորդները լրացուցիչ տեղեկատվություն են փնտրում ապրանքների և ծառայությունների վերաբերյալ:

Օգտագործե՛ք գովազդային ընդարձակիչներ, ինչպիսիք են զտիչները և կառուցվածքային նկարագրությունները `կարևորագույն հատկանիշների ներկայացման համար՝ինչպիսին է անլար  առաքումը:

Google- ը նույնիսկ փորձարկեց Roadside Pickup- ի նշանը տեղական ապրանքանիշների գովազդի վրա, այնպես որ հետևե՛ք ք նոր հնարավորություններին, որոնք կարող եք օգտագործել:

Որքան էլ նոր <<խաղացող>> գա,հին <<խաղացողի>> դերը,միևնույնն է,նշանակալի է:

13. Առաջմղել նոր բովանդակությանը

Օգտագործեք SEO-ի տվյալները`նոր, համաճարակի հետ կապված բովանդակություն ստեղծելու համար:

Օգտագործեք վճարովի որոնում ՝ արագ շարժ ստանալու և կրիտիկական բացերը ծածկելու համար:

Տեղեկատվական հարցումները հակված են ավելի քիչ ծախսերի յուրաքանչյուր կտտոցին համապատասխան և հաճախորդների վստահությունը շահելու հիանալի միջոց են:

14. Թարմացնել առկա տեսականին 

Google-ի տեղական գովազդները հնարավորություն են տալիս համատեղել ձեր խանութի և էլեկտրոնային առևտրի ներդրումները որոնման հետ:

Սպառողները կարող են որոնել առկա ապրանքատեսակները և այդպես կարողանան արագ գնում կատարել:

Փաստորեն, «պահեստային» որոնումները աճել են ավելի քան

70% – ով `մարտի 28-ից ապրիլի 4-ը ընկած ժամանակահատվածից:

Մրցակցային առավելություն կա ձեր ջանքերը կենտրոնացնելու վրա այն ապրանքների վրա, որոնք վստահ եք, որ այսօր կարող եք վաճառվել:

15. Օգտագործե՛ք առավելագույն ավտոմատացում

Թեև շարունակ ոչ ավտոմատ կերպով գինը գրելը PPS-ի համար իդեալական է,բայց երբ պահնջարկը անկայուն է,խնդիրների բախվելը անխուսափելի է:

Օգտագործե՛ք ավտոմատացված կանոններ՝ արհեստական  <<​​ինտելեկտի>> միջոցով խելացի մրցույթներ անցկացնելու համար, որպեսզի անգամ անկայուն ժամանակահատվածներում դրանք վաճառքը կայուն պահեն:

Ավտոմատացումը կարող է նաև օգնել ձեզ լրացնել ձեր SEO և PPC ռազմավարության բացերը իրակտեսական ժամանակահատվածում շուկայի ուսումնասիրությունների միջոցով:

Խորհուրդներ SEO-իցևայլգործիքներից

16. Թարմացրե՛ք ձեր անվտանգության արձանագրությունները

Սպառողները համաճարակի ընթացքում ցույց են տվել, որ պատրաստ են նոր ապրանքանիշեր փորձարկելուն:

Այնուամենայնիվ, նրանք զգայուն են նաև իրենց անձնական տվյալների ցանկացած հնարավոր սպառնալիքների հանդեպ:

Էլեկտրոնային առևտրի ուղղվածության աճելուն զուգընթաց կայքահենները(հակերները) անխուսափելիորեն մտնելու են առևտորվ զբաղվող մարդկանց <<տարածք>>:

Թարմացրեք ձեր անվտանգության մանրամասները `ձեր հաճախորդներին վստահեցնելու համար, որ նրանք կարող են ապահով գնումներ կատարել ձեզ հետ:

17. Ներդրումներ կատարե՛ք առաջադեմ վեբ հավելվածում (PWA)

Արագության կարևորությունն ավելի պարզ է, քան երբևէ:

PWA- ն օգտագործողներին տրամադրում է ինչպես բջջային կայքի, այնպես էլ հավելվածի առավելությունները `հավելյալ արագությամբ:

Էլեկտրոնային առևտրի ապրանքանիշների կողմից դրանց ընդունումը համեմատաբար նոր է, այնպես որ այժմ կարող եք փորձ կատարել՝ ներդրումներ կատարելով այս տեխնոլոգիայի մեջ :

18. Ձեր ապրանքները դարձրե՛ք ձայնային

SEO-ն իր պատմականորեն իր  ֆունկցիոնալության բնույթի բազմազանության շնորհիվ առանձնացել է այլ ապրանքանիշային ակտիվներից:

Ըստ էության, SEO- ում ամեն ինչ կախված է հիմնաբառերից:

Քանի որ որոնիչները զարգացնում են իրենց լեզուների հասկացողությունը, ընկերությունները կարող են լավ աշխատել SEO- ի միջոցով ՝ միաժամանակ օգտագործելով իրենց ապրանքանիշի համար ձայն ու հետևաբար ձայնային որոնում:

Որոնումներում այս տարրն այժմ շատ կարևոր է, այնպես որ, վստա՛հ եղեք, որ SEO-ն պետք է ընդգրկելք բոլոր ապրանքանիշերի ռազմավարական պլանավորումների մեջ:

19. Օգտագործե՛ք SEO- ն `սոցիալական վաճառքը խթանելու համար

Առաջիկա մի քանի տարիների համար սոցիալական առևտուրը հսկայական միտում կլինի, մանավանդ ուղիղ գնումների առաջացման հետ կապված:

YouTube- ի տեսանյութերը ներկա են Google- ի որոնումների աճող թվաքանակում, և սա հիանալի ճանապարհ է `ձեր ուղիղ գնումների վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու համար:

Հիմնաբառերի շնորհիվ և  Google- ի միջոցով դուք կարող եք գտնել ցանկացածթեմայի հետ կապված նյութեր,անգամ եթե դրանք գտնվում են      google-ից դուրս և այնուհետև օգտվողներին ուղղորդել դեպի սոցիալական լրատվամիջոցների ալիքներ:

20. Հավասարեցրե՛ք SEO- ն անցանց բիզնեսի փոփոխություններին

Հաճախորդները տարբերություն չեն դնում առցանց և անցանց խանութների մեջ:

Նրանք ակնկալում են, որ երկուսն էլ միանման կաշխատեն:

Եթե ​​բիզնեսը առաջարկում է նոր խթանում, երբ խանութները փակվել են, կամ ապրանքները առկա չեն, ապա համոզվե՛ք,որ դա ձեր նպատակների ետմղում չի առաջացնի:

Եզրակացություն

Այս պահին բոլոր շուկայավարողները գտնվում են նույն իրավիճակում:

Մեզ վրա ազդող տագնապալի միտումները շատ ավելին են, քան էլեկտրոնային առևտրի ռազմավարությական կանոնները, և դա իր հետ բերում է բավականին մեծ հնարավորություններ:

Մենք գիտենք, որ էլեկտրոնային առևտուրը կենսական ռեսուրս կլինի հաճախորդների համար, և որ դրանք կլինեն գլխավոր առաջնահերթություն:

Այդ փոփոխությունների ճշգրիտ բնույթը հնարավոր չէ կանխատեսել, բայց մենք դեռ կարող ենք պատրաստվել հավանական սցենարների:

Եթե ​​ցանկանում եք հաճախորդին մոտ մնալ, ապա որոնումը կատարյալ միջոց է դրա համար:

Հետևե՛ք տվյալներին, պատրաստվե՛ք հիմա և հիանալի դիրքում կլինեք էլեկտրոնային առևտրի դրսևորման նոր դարաշրջանում՝ օգտագործելով յուրաքանչյուր հնարավորություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշվում են *- ով